Home » 2011»Հուլիս»16 » Սանդրոն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը
15:08
Սանդրոն բաց կթողնի նոր մրցաշրջանի մեկնարկը
Լոնդոնի "Տոտենհեմի" բրազիլացի կիսապաշտպան Սանդրոն ստիպված է լինելու բաց թողնել մրցաշրջանի մեկնարկը` ստացած վնասվածքի պատճառով: 22-ամյա հենակետայինը լուրջ վնասվածք է ստացել "Ամերիկայի գավաթում" և վիրահատվել: Ըստ բժիշկների նախնական հետազոտության` Սանդրոն բաց է թողնելու շուրջ 3 ամիս: