Home » 2012 » Հունվար » 5 » "Սանթոսը" փակել է ֆուտզալի և կանանց ֆուտբոլի ակումբները Նեյմարին վճարելու համար
17:20
"Սանթոսը" փակել է ֆուտզալի և կանանց ֆուտբոլի ակումբները Նեյմարին վճարելու համար
 Բրազիլական "Սանթոսի" նախագահ Լուիշ Օլիվեյրան խոստովանել է, որ ակումբը ստիպված է եղել փակել ֆուտզալի և կանանց ֆուտբոլի ակումբները միայն այն պատճառով, որպեսզի գումար լինի տալու Նեյմարի և մնացած ֆուտբոլիստների աշխատավարձները: Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է "Սանթոսի" նախագահի խոսքերը. "Հանուն Նեյմարի մենք կատարել ենք անհավանական արարք: Չնայած` նա դրան արժանի է: Այժմ մեր ֆուտբոլիստները ցուցադրում են ավելի գրագետ ու գեղիցիկ ֆուտբոլի, ուստի մենք ստիպված էինք նրանց խրախուսելու նպատակով բարձրացնել աշխատավարձները: Մեր կատարած արարքը լիովին արդարացված է եկամուտների ծախսման տեսանկյունից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 532 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0