08:35 Սանտի Կասորլան "Արսենալի" խաղացող է | |
Լոնդոնի "Արսենալը" երեկ պաշտպանապես հայտարարել է, որ թիմը համաձայնություն է ձեռք բերել թե՛ իսպանական "Մալագայի", թե՛ վերջինիս առաջատար կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ: Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել, բացի այդ` խաղացողն արդեն իսկ բժշկական զննում էլ է անցել և միացել Գերմանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմին: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցել է ոչ ավելի քան 15 մլն ֆունտը:
"Կասորլան շատ լավ համալրում է մեր թիմի համար: Նա ոչ միայն լավ ակումբներում է ֆուտբոլ խաղացել, այլև միջազգային փորձ ունի: Դա մեզ հաստատ կօգնի գալիք մրցաշրջանում: Սանտին տաղանդ ունեցող շատ ունիվերսալ կիսապաշտպան է, ով գերազանց է խաղում նաև թիմի հարձակման ժամանակ: Նա շատ լավ փոխանցումների է տիրապետում, բացի այդ` տեխնիկական տեսանկյունից գրեթե անթերի ֆուտբոլիստ է: Նրա օգնությամբ մենք ավելի ուժեղ կլինենք",- ասել է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Անձամբ Կասորլան նույնպես արտահայտվել է իր` լոնդոնյան ակումբ տեղափոխվելու և նոր թիմից ստացած տպավորությունների մասին. "Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվել եմ "Արսենալ": Այս թիմում էլ շատ լավ խաղացողներ են ընդգրկված, ակումբը հոյակապ մարզադաշտ ունի, իսկ երկրպագուների սերն անգնահատելի է: "Արսենալի" գլխավոր մարզիչը աշխարհում լավագույններից մեկն է, իսկ թիմի ցուցադրած խաղաոճը ճանաչելի և հարգված է ողջ աշխարհում: Ուրախ եմ, որ միացել եմ Եվրոպայի ամենաուժեղ թիմերից մեկին և կանեմ ամեն բան, որպեսզի թիմի հետ շուտով իրական նվաճումների ու հաղթանակների հասնեմ",- ասել է ֆուտբոլիստը: Բացի այդ` 27-ամյա իսպանացին նշել է, որ նման կարևոր որոշում կայացնելիս ինքը լսել է Սեսկ Ֆաբրեգասի խորհրդին. "Սեսկն ինձ ասաց, որ "Արսենալը" մեծ ակումբ է, որտեղ ես երջանիկ կլինեմ ու շատ հեշտ կհարմարվեմ: Ես արդեն զգում եմ, որ նա իրոք ճիշտ էր: Անգլիայում վաղուց են խաղում իսպանացիներ Ռեյնան, Տորրեսը, Սիլվան ու Մատան. ես նրանցից էլ եմ խորհուրդներ հարցրել: Նրանց կարծիքով` "Պրեմիեր լիգայում" խաղալը շատ հոյակապ է ցանկացած ֆուտբոլիստի լավ աճի համար: Նրանք ասել են, որ անգլիական ու իսպանական ֆուտբոլի միջև տարբերություն զգալիորեն մեծ է, և դա արդեն հիմա նկատելի է ինձ համար: Իսպանացիներն այստեղ շատ հեշտ են հարմարվում, ինչն էլ ինձ միանգամից գրավեց: Իսպանացիներն այստեղ տոն են տալիս, իսկ դա արդեն լավ է",- ասել է 27-ամյա Սանդտի Կասորլան "Արսենալի" պաշտոնական կայքին տված առաջին իսկ պաշտոնական հարցազրույցի ժամանակ: | |
|
Total comments: 0 | |