Home » 2012 » Փետրվար » 13 » "Սանտիագո Բեռնաբեուում" հեղինակված 4000-րդ գոլը պարզապես ֆանտաստիկ էր
22:36
"Սանտիագո Բեռնաբեուում" հեղինակված 4000-րդ գոլը պարզապես ֆանտաստիկ էր
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն իսպանական "Լա լիգայի" 23-րդ տուրում "Լևանտեի" հետ կայացած խաղի ժամանակ իր հեթ-տրիկի օգնությամբ օգնել է մադրիդցիներին 4-2 հաշվով հաղթանակ կորզել: Ավելին` 27-ամյա խաղացողի վերջին գնդակը հոբելյանական էր. "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտը տեսակ "Ռեալի" կատարմամբ 4000-րդ հոբելյանական գնդակը:
   Հավելենք, որ "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում առաջին գնդակը 65 տարի առաջ "Ատլետիկի" հետ խաղը ժամանակ խփել էր Չուս Ալոնսոն:
  "Մենք շատ լավ խաղացինք: Դժվարին խաղ էր, բայց կարողացանք հաղթել: Թեև սկզբնական փուլում ամեն ինչ մեր սրտով չէր, բայց առաջին պատասխան գոլից հետո ամբողջովին տիրեցինք նախաձեռնությանը և ցույց տվեցինք մրցակցին, թե ով է դաշտի իրական տերը: Ես հոբելյանական գոլ խփեցի թիմակիցներիս շնորհիվ, իսկ դա ամենից կարևորն է: Այս պահին շատ լավ մարզավիճակում եմ գտնվում",- ասել է պորտուգալացի աստղը:


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 446 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1