Տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին իտալական "Ինտեր" տեղափոխված Մաուրո Սարատեն հայտարարել է, որ միշտ ցանկացել է խաղալ "ներաձուրիների" կազմում. այս մասին տեղեկացնում է Football Italia հանրահայտ ռադիոկայանը: "Ուրախ եմ, որ դարձել եմ "Ինտերի"
խաղացող: Միշտ այս ակումբը նախընտրելի է եղել ինձ
համար, ու երազել եմ հանդես գալ հենց այստեղ: Ես պարզապես պայքարում էի
այստեղ տեղափոխվելու համար: Գոհ եմ, որ նույն թիմում ինձ հետ ելույթ են ունենալու իմ հայրենակիցները",-ասել է արգենտինացի խաղացողը: Հիշեցնենք, որ հարձակվողը
վարձակալությամբ է տեղափոխվել "Ինտեր"՝ հետագայում գնման հնարավորությամբ: Ինչպես երևում է, "Լացիոյի" մարզաշապիկը նա այլևս չի կրի, որովհետև "Ինտերի" ղեկավարությունը նշել է, որ
Սարատեի հետ հաջորդ ամռանը կնքվելու է մինչև 2015թ.-ը ներառող պայմանագիր:
|