Ինչպես տեղեկացնում է ArmSport հայկական պորտալը, Յարոսլավլի "Շիննիկի" հայազգի հարձակվող Արթուր Սարկիսովը օգոստոսի 7-ին
ժամանելու է Երևան՝ նախապատրաստվելու օգոստոսի 10-ին Կաունասում կայանալիք
Լիտվա-Հայաստան ընկերական հանդիպմանը: Այս մասին աղբյուրին հայտնել է "Շիննիկի" սպորտային տնօրեն Սերգեյ Կորովկինը: Հայտնի է, որ հուլիսի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրավեր էր
ուղարկել Սարկիսովին, ով հաջող մրցաշրջան է անցկացնում ռուսական ակումբում:
Երեկ "Շիննիկի" գրասենյակից տեղեկացրել էին, որ թիմի գլխավոր մարզիչը և
ղեկավարները քննարկում են հրավերը, քանի որ օգոստոսի 9-ին "Շիննիկը"
սեփական հարկի տակ մրցելու է "Խիմկիի" հետ: Արդեն այսօր պարզ դարձավ, որ "Շիննիկը" չի պատրաստվում խոչընդոտել Սարկիսովին՝
նշելու իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում: Սարկիսովը օգոստոսի
7-ին կժամանի Երևան, իսկ օգոստոսի 9-ին Հայաստանի հավաքականի կազմում
կուղևորվի Լիտվա:
|