20:22 Սարկիսովը վնասվածք է ստացել | |
Ռուսաստանի ազգային առաջնության` "Պրեմիեր լիգայի" 15-րդ տուրում էլ "Վոլգան" սեփական հարկի տակ ընդունել էր "Զենիթին", որից պարտություն կրեց 1-2 հաշվով: Ինչպես հայտնի է, "Վոլգայի" կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Ֆուտբոլիստը դաշտ էր դուրս եկել տանտերերի մեկնարկային կազմում, բայց արդեն 72-րդ րոպեին Ռոման Շիրոկովի հետ մենապայքարում իրոք ցավալի վնասվածք ստացավ ու փոխարինվեց: Արթուրը միայն իր թիմի բժիշկների օգնությամբ լքեց խաղադաշտը` տեղափոխվելով մոտակա հիվանդանոց: Հուսանք, որ վնասվածքը լուրջ չէ և նա կկարողանա մասնակցել Հայաստան-Լիտվա հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 14-ին Երևանի "Հանրապետական" մարզադաշտում: Այդ օրը կլինի մեր ընտրանու ավագ Սարգիս Հովսեփյանի հրաժեշտի խաղը:
| |
|
Total comments: 0 | |