Շոտլանդական "Սելթիկը", մրցակցի հարկի տակ 6-0 խոշոր հաշվով ջախջախելով "Կիլմանրոկ" թիմին, ժամկետից շուտ նվաճել է Շոտլանդիայի չեմպիոնի պատվաբեր կոչումը: Հարկ է նշել, որ վերջին երեք մրցաշրջաններում չեմպիոնի տիտղոսը բաժին էր ընկնում այժմ սնանկացման եզրին գտնվող "Ռենջերսին", որն այս մրցաշրջանում բավական անատամ խաղ ցուցադրեց:
|