Home » 2012 » Օգոստոս » 14 » Սեմակ. "Ռուս երկրպագուները չեն հարգում ֆուտբոլիստներին"
17:37
Սեմակ. "Ռուս երկրպագուները չեն հարգում ֆուտբոլիստներին"
 Ռուսական "Զենիթի" 36-ամյա փորձառու կիսապաշտպան Սերգեյ Սեմակը, ով վերջին շրջանում երիտասարդական ավյունով է հանդես գալիս, խոսել է Ռուսաստանի ազգային հավաքականի ու ընտրանու երկրպագուների բարդ փոխհարաբերությունների մասին: "Ամեն խնդիր առաջ է գալիս միմյանց լավ չհասկանալուց: Այդպես է նաև այժմ, քանի որ մեր երկրպագուները և թիմը չեն հասկանում իրար: Ինչ-որ անհասկանալի սահման է գծվել այդ երկու կողմերի միջև: Ըստ երկրպագուների` բոլոր ռուս ֆուտբոլիստները անբան են, խմիչքասեր, տականք, բացի այդ` նրանք ստանում են շատ մեծ գումարներ: Քննարկումների 90 տոկոսից ավելին հենց այդ խոշոր գումարային թեմայի վերաբերյալ է: Ֆուտբոլիստները մեղավոր չեն, որ կարողանում են մեծ գումար աշխատել: Ֆուտբոլը մարզաձև է, որտեղ լավ չարչարվելու արդյունքում կարելի է նաև շատ լավ վաստակել: Երկրպագուները դա չեն հասկանում, ինչի արդյունքում էլ չեն հարգում ֆուտբոլիստներին: Իհարկե, այդ գումարները արդյունք ամեն դեպքում բերում են, քանի որ անցյալի հետ համեմատած կան մի շարք դրական փոփոխություններ: Մի թիմերը ինչ-որ հաղթանակներ ամեն դեպքում տանում, այդ դեպքում նման կեղծ ու շինծու թեմաների մասին խոսելն արդեն ավելորդ է",- ասել է "Զենիթի" փորձառու ֆուտբոլիստը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 364 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0