Home » 2011 » Ապրիլ » 18 » Սերգեյ Յարովենկո. "Մխիթարյանն ավելի օգտակար է, երբ խաղադաշտում խաղ կառուցողի դերում է հայտնվում"
21:52
Սերգեյ Յարովենկո. "Մխիթարյանն ավելի օգտակար է, երբ խաղադաշտում խաղ կառուցողի դերում է հայտնվում"
 Սեուլ 1988-ի Օլիմպիական չեմպիոն Սերգեյ Յարովենկոն, ով չորս տարի աշխատել է Դոնեցկի "Շախտյորում",  հեղինակավոր terricon պարբերականին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Միրցա Լուչեսկուի այն որոշման մասին, ըստ որի` Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" հայազգի տաղանդավոր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում: Պարբերականը մեջբերում է նախկին օլիմպիական չեմպիոնի խոսքերը. "Համաձայն եմ, որ Մխիթարյանը կոլեկտիվ գործողություններում ավելի օգտակար է, երբ խաղ է կառուցում: Քանդելը, պաշտպանվելը Հենրիխի համար դժվար է: Բայց երևում է, որ Լուչեսկուն հույս ունի, որ վառ արտահայտված հենակետային Տոմաշ Հյուբշմանի կողքին կառուցող Մխիթարյանն ու "Շախտյորի" հենակետային գոտին ավելի արդյունավետ կգործի: Տեսնենք: Իմ կարծիքով, Մխիթարյանը դեռևս չի կարողացել "Շախտյորում" ամբողջովին բացվել նաև որպես կառուցող":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1