Home » 2012 » Փետրվար » 2 » Սերխիո Ռամոս. "Այսպիսի բան կարող է պատահել միայն Իսպանիայում"
18:37
Սերխիո Ռամոս. "Այսպիսի բան կարող է պատահել միայն Իսպանիայում"
 Մադրիդի "Ռեալի" իսպանացի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը լրագրողների հետ կայացած հանդիման ժամանակ քննարկել է իր երկրորդ դեղին քարտը, որը վերջինս ստացել էր հունվարի 25-ին Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի շրջանակներում կատալոնական "Բարսելոնայի" հետ կայացած պատասխան խաղում: Իսպանացին հեղինակավոր Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. "Ես հարգում եմ մրցավարներին և հասկանում եմ, որ նրանք ևս մարդ են և կարող են սխալվել, սակայն ես մի բան չեմ կարողանում հասկանալ. հանդիպումից հետո երբ մրցավարական կոմիտեն դիտեց իմ երկրորդ դեղին քարտ ստանալու դրվագի կրկնապատկերը, որտեղ ապացուցվում էր իմ անմեղությունը, մրցավարական կոմիտեն որոշում կայացրեց ուժի մեջ թողնել իմ երկրորդ դեղինը: Այսպիսի բան կարող է պատահել միայն Իսպանիայում: Ի՞նչ կարող ենք դրա հետ անել: Խորհուրդներ տվեք":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0