Home » 2011 » Սեպտեմբեր » 5 » Սեսկ Ֆաբրեգաս. "Այն, ինչին հիմա հասել եմ, Վենգերի շնորհիվ է"
17:14
Սեսկ Ֆաբրեգաս. "Այն, ինչին հիմա հասել եմ, Վենգերի շնորհիվ է"

 Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով այս ամռանը Լոնդոնի "Արսենալից" տեղափոխվել է "Բարսելոնա", լրագրողներին հայտարարել է, որ չէր կարող հաջողության հասնել, եթե չլիներ "զինագործների" ֆրանսիացի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: 24-ամյա իսպանացին հերքել է նաև այն տեղեկատվությունը, համաձայն որի` ֆրանսիացի մասնագետը խանգարել է ֆուտբոլիստին վերադառնալ իսպանական ակումբ:
"Ոմանք սխալ պատկերացում են կազմել նրա մասին: Եթե չլիներ Վենգերը, ես այժմ չէի լինի "Բարսելոնայի" ֆուտբոլիստ: Առանց նրա ես չէի նշի նորամուտս 16 տարեկանում, 18 տարեկանում հանդես չէի գա "Չեմպիոնների լիգայում" և չէի դառնա թիմի ավագ 20 տարեկանում: Այդ նա է համոզել ակումբի ղեկավարությանը զիջել կատալոնացիներին և համաձայնվել ավելի ցածր գնով վաճառել ինձ: "Արսենալում" ես անում էի այն ամենը, ինչ կարող էի: Եթե խոսենք տիտղոսների մասին, ապա ցավում եմ, որ մենք երեք անգամ բաց թողեցինք հաղթանակը "Պրեմիեր լիգայում": Ես կցանկանայի չեմպիոն դառնալ, սակայն մենք չկարողացանք անել դա: Բայց Լոնդոնը հավերժ կմնա իմ քաղաքը: Ես այնտեղ նոր ընկերներ ձեռք չբերեցի, բայց "Արսենալի" ողջ անձնակազմը և Վենգերն իմ ընկերներն են: Առանց Վենգերի ես ինձանից ոչինչ չէի ներկայացնի և չէի դառնա աշխարհի չեմպիոն", -ասել է Ֆաբրեգասը հեղինակավոր El Pais պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0