Մախաչկալայի "Անժին" պատրաստվում է հերթական ճանաչված ֆուտբոլիստին ձեռք բերել: Այս անգամ ռուսական ակումբն աչք է դրելկատալոնական "Բարսելոնայի"31-ամյա հենակետային կիսապաշտպան Սեյդու Կեյտայի վրա: Մալիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը, և ֆուտբոլիստը կստանա ազատ խաղացողի կարգավիճակ, եթե նոր պայմանագիր չստորագրի ներկայիս ակումբի հետ: