06:47 Շևչենկոն հեռանում է հավաքականից | |
Ուկրաինայի ազգային հավաքականի առաջատար ու հեղինակավոր հարձակվող Անդրեյ Շևչենկոն, "ԵՎՐՈ 2012"-ի խմբային փուլի վերջին խաղում իր թիմի հետ պարտվելով 0-1 հաշվով անգլիացիներին և դուրս մնալով առաջնության հետագա պայքարից, հայտարարել է, որ այլևս չի վերադառնա հավաքական, իսկ Անգլիայի ընտրանու հետ խաղը վերջինն էր իր միջազգային կարիերայում: "Դա իմ վերջին պաշտոնական խաղն էր ազգային հավաքականում: Կարծում եմ` ինձ դեռ կհրավիրեն մոտակա ընկերական հանդիպմանը, որն անցկացվելու է հայրենի Ուկրաինայում: Այդ խաղն էլ կդառնա իմ հրաժեշտի հանդիպումը: Եկել է նոր, երիտասարդ ու անչափ տաղանդավոր սերնդի ժամանակը և ես իմ զբաղեցրած տեղը առանց մտահոգվելու զիջում եմ ինձանից ավելի երիտասարդներին: Նրանք էլ կօգնենք մեր թիմին",- հուզված ասել է 34-ամյա հանրահայտ հարձակվողը:
| |
|
Total comments: 0 | |