Home » 2012 » Սեպտեմբեր » 21 » Շահին. "Ես շատ բան կարող եմ սովորել"
10:16
Շահին. "Ես շատ բան կարող եմ սովորել"
 Անգլիական "Լիվերպուլի" թուրք կիսապաշպան Նուրի Շահինը օրերս մեկնաբանել է դեռ Մադրիդի "Ռեալի" խաղացող հանդիսացող բրազիլացի Կակայի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պատմել է լրագրողներին, թե ինչու է ամռանը տեղափոխվել հենց անգլիական ակումբ: "Գիտեմ, որ այս ամռանը Կական առաջարկություն էր ստացել անգամ Թուրքիայից, ինչպես նաև գիտեմ, թե ինչ է որոշել անել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց չեմ կարող ասել: Ինչ վերաբերվում է ինձ, ապա որոշեցի վարձավճարով հանդես գալ այլ ակումբում Ժոզե Մոուրինյոյի հետ 3 հանդիպում ունենալուց հետո և ահա ընտրեցի "Լիվերպուլը", քանի որ ուզում էի հանդես գալ պատմություն ունեցող թիմում: Ես արդեն հանդես եմ եկել Գերմանիայի և Իսպանիայի գրանդ ակումբներում, իսկ հիմա խաղում եմ լավագույն անգլիական թիմում: Ուրախ եմ, որ հանդես եմ գալիս Սթիվեն Ջերարդի հետ նույն թիմում: Նա ֆանտաստիկ խաղացող է և ավագ: Շատ բան կարող եմ նրանից սովորել կողքին խաղալով»,- ասել է Նուրի Շահինը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 349 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0