Home » 2012 » Սեպտեմբեր » 1 » Շահինը դեռևս փողի համար չի խաղում
19:59
Շահինը դեռևս փողի համար չի խաղում
 Անգլիական "Լիվերպուլի" թուրք նորեկ Նուրի Շահինը, ով անցած մրցաշրջանն անցկացրել է Մադրիդի "Ռեալում", հերքել է, որ "Արսենալի" փոխարեն նախընտրել է միանալ մերսիսայդցիներին զուտ փողի համար: "Դուք ինձ լավ չեք ճանաչում, եթե կարծում եք, որ կարող եմ տեղափոխվել ինչ-որ տեղ միայն փողի համար: Եթե հարցը գումարը լիներ, ես այստեղ չէի լինի: Ես իրոք շատ առաջարկներ ունեի, որոնք ինձ թույլ կտային երեք անգամ ավելի շատ գումար վաստակել, քան այստեղ: Բայց դա ինձ չի մտահոգում: Ես լավ գիտեմ, որ կարիերայիս ընթացքում ես դեռ շատ կաշխատեմ, եթե ամեն ինչ լավ ընթանա:  Միակ պատճառը, որ ես այստեղ եմ, դա այն է, որ կարող եմ լավ ֆուտբոլ խաղալ: Մարզիչը վստահում է ինձ ու հավանում իմ խաղաոճը, իսկ ես հզոր ակումբում եմ հայտնվում: Վստահ եմ, որ Բրենդան Ռոջերսը կուժեղացնի "Լիվերպուլը", դրանում կասկած չկա",- ասել է թուրք կիսապաշտպանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 361 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0