Մադրիդի "Ռեալի" 20-ամյա տաղանդավոր ֆուտբոլիստ Սերխիո Կանալեսը, ով "Ռեալում" զրկված է խաղային պրակտիկայից, ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ: Շուրջ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Կանալեսը կարող է 10 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել "Վիլյառեալ", սակայն այդ ինֆորմացիան կարծես թե չհամապատասխանեց իրականությանը: Երիտասարդ ֆուտբոլիստների մեծ սիրահարը` Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, անմիջապես ուշադրություն է դարձրել ստեղծված իրադրության վրա և ցանկանում է երիտասարդ տաղանդին փախցնել Լոնդոն:Նշենք, որ բացի "Արսենալից" Կանալեսի ծառայություններով հետաքրքրված է նաև գելզենկիրխենյան "Շալկե 04" ակումբը, որտեղ հանդես է գալիս "Արքայական ակումբի" կենդանի լեգենդ Ռաուլը:
|