Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Տիմո Հիլդեբրանտը, ով այժմ
գտնվում է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակում ու մարզվում է անգլիական "Մանչեսթեր Սիթիի" ֆուտբոլիստների հետ, կարող է վերադառնալ Գերմանիա և հայտնվել "Շալկե
04" ակումբում: Բունդեսլիգայի հերթական տուրի "Կայզերսլաուտեռնի" հետ հանդիպման ժամանակ լուրջ վնասվածք է ստացել գելզենկիրխանցիների հիմնական դարպասապահ Ռալֆ Ֆարմանը, ով ֆուտբոլային խաղադաշտից կբացակային
ամենաքիչը 3 ամիս: Գերմանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆարմանին փոխարինողների գլխավոր հավակնորդներից է Հիլդեբրանտը:
Հիշեցնենք, որ Հիլդեբրանտը Գերմանիայի Բունդեսլիգայի ռեկորդակիր է. նա "Շտուտգարտի" կազմում ելույթ ունենալիս կարողացել է սեփական դարպասն անառիկ պահել ուղիղ 884
րոպեների ընթացքում:
|