Home » 2012 » Մարտ » 12 » "Շալկեն" սպասում է պատասխանի
16:59
"Շալկեն" սպասում է պատասխանի
 Գերմանական "Շալկե 04"-ի ղեկավարությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի` գելզենկիրխենցիների իսպանացի հարձակվող Ռաուլին նոր պայմանագիր է առաջարկվել, որը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Հեղինակավոր Sky պարբերականը մեջբերում է "Շալկեի" նախագահ Կլեմենտ Տոննեսի խոսքերը. "Մենք Ռաուլին շահավետ առաջակ ենք կատարել, որը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտ: Հիմա ամեն բան կախված է միայն նրանից: Մենք սպասում ենք, որ պատասխան կստանանք արդեն շաբաթվա վերջում: Բայցևայնպես, Ռաուլը կարող է և չցանկանա իր ստորագրությունը թողնել հենց այս պայմանագրի վրա, քանի որ իսպանացին ցանկանում է Գելզենկիրխենում մնալ ամենաքիչը 2 տարի":
     Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում վետերան "սերուցքայինը" "Շալկեի" կազմում խաղադաշտում է հայտնվել 24 անգամ` դառնալով 11 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 502 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0