Իտալական "Ռոման" չեռնոգորացի հարձակվող Միրկո Վուչինիչի դեպի "Յուվենթուս" վաճառքից հետո ստիպված է հարձակվողներ փնտրել, քանի որ թիմից ամենայն հավանականությամբ կհեռանա նաև Մարկո Բորիելլոն, ում ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ֆրանսիական "ՊՍԺ"-ն: Այսպիսի հանգամանքներում հռոմեական ակումբը դիտարկում է Լոնդոնի "Արսենալի" մարրոկացի երիտասարդ հարձակվող
Մարուան Շամախի թեկնածությունը: Ինչպես նշում են իտալական թերթերը, "Ռոմայի" մարզական տնօրենը "գայլերի" նորանշանակ գլխավոր մարզիչ Լուիս
Էնրիկեի հանձնարարությամբ մեկնել է Լոնդոն, որպեսզի տեղում շատ արագ բանակցություններ վարի "Արսենալի" հետ: Հավելենք, որ անձամբ Շամախը մի քանի օր առաջ ցանկություն է հայտնել "Արսենալում" մնալու և պայքարելու թիմում հիմնական տեղ զբաղեցնելու համար:
|