Լոնդոնի
"Արսենալի" մարրոկացի հարձակվող Մարուան Շամախը գտնում է, որ լիովին
հարմարվել է Անգլիայում և գալիք մրցաշրջանում շատ բանով կարող է օգնել իր
թիմին: "Կարծում եմ, որ ինձ համար գալիք մրցաշրջանում ավելի հեշտ կլինի,
քան
նախորդ մրցաշրջանում էր: Հիմա ավելի լավ եմ հասկանում խաղընկերներիս և
անգլիական ոճի պրագմատիկ խաղը: Կփորձեմ լավացնել մարզավիճակս և ավելի
արդյունավետ խաղ ցուցադրել",-"զինագործների" պաշտոնական կայքին ասել է
Շամախը:
Հիշեցնենք, որ Շամախը նախորդ մրցաշրջանում դարձել է 11 գոլի հեղինակ:
|