Home » 2011 » Մարտ » 21 » "Շախտյորի" ֆուտբոլիստների գները բարձրացել են 2-3 անգամ
19:40
"Շախտյորի" ֆուտբոլիստների գները բարձրացել են 2-3 անգամ
 Ուկրաինական հեղինակավոր terrikon.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ այն բանից հետո, երբ ուկրաինական "Շախտյորը" "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակիչ փուլի շրջանակներում երկու խաղերի արդյունքում 6-2 հաշվով հաղթանակ տոնեց հռոմեական "Ռոմայի" նկատմամբ և դուրս եկավ այս հեղինակավոր մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլ (հիշեցնենք, որ "Շախտյորը" 1/4 փուլում հանդիպելու է կատալոնական "Բարսելոնայի" հետ), դոնեցկյան ակումբի ֆուտբոլիստները  ոչ միայն պատմական հաջողության հասան "Չեմպիոնների  լիգայում", այլ նաև դարձան եվրոպական մակարդակի աստղեր` համապատասխան տրանսֆերային արժեքով:
Համաշխարհային ֆուտբոլի հայտնի գործակալ Արկադի Զապորոժանուն, ով ակումբի մի քանի ֆուտբոլիստների գործերով է զբաղվել, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. "Այն, որ Դոնեցկի ֆուտբոլիստներն իտալական ուժեղ ակումբներից մեկին այդպես հեշտ հաղթեցին, չի կարող եվրոպական գրանդներին չտպավորել:  Զարմանալի չէ, որ  "Շախտյորի" ֆուտբոլիստների արժեքներն այսպես միանգանգամից աճում է":
Նրա խոսքերով, այժմ "Շախտյորի" յուրաքանչյուր ֆուտբոլիստի արժեք 2-3 անգամ ավելացել է` կախված տարիքից, փորձից և վնասվածքներից: Համեմատության համար վերցվել է գերմանական հեղինակավոր transfermarkt.de կայքի տվյալները 2011թ.-ի հունվարի 1-ի դրությամբ և Արկադի Զապորոժանուի տարբերակը:
Ըստ  Արկադի Զապորոժանուի, այժմ "Շախտյորի" ողջ հիմնական կազմն արժե 232 մլն. եվրո, այն դեպքում, երբ տարեսկզբին այդ թիվը 121,5 մլն. եվրոյին էր հավասարվում:
Նշենք, որ փորձագետի կարծիքով մեր հայրենակից, երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն այժմ արժե շուրջ 10 մլն. եվրո:



Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 601 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1