Դոնեցկի "Շախտյորը" այսօր ներկայացրել է այն քվեարկության արդյունքները, ըստ որի էլ` ակումբի երկրպագուները որոշել են թիմի` 2012թ.-ի լավագույն կազմը: Ուկրաինական ակումբի "Facebook"-ի էջում "հանքափորների" երկրպագուներն անցնող տարում իրենց թիմի լավագույն կազմն այս կերպ են դասավորել` Անդրեյ Պյատով - Ռեզվան, Ռաց, Ալեքսանդր Կուչեր, Յարոսլավ Ռակիցկի, Դարիո Սռնա - Թոմաշ Հյուբշման, Ֆերնանդինյո, Հենրիխ Մխիթարյան, Ալեքս Տեյշեյրա, Վիլլիան - Լուիս Ադրիանո: Այս իդեալական կազմն էլ տեղ գտավ տարեվերջյան այս լուսանկարում:
|