11:39 Շինարարները կարող են ձախողել "ԵՎՐՈ 2012"-ի բացումը, եթե... | |
Ինչպես տեղեկացնում է Rzeczpospolita պարբերականը, շինարարները, ովքեր այս մի քանի տարիներին Ուկրաինայում և Լեհաստանում կառուցում էին մարզադաշտեր "ԵՎՐՈ 2012"-ի անցկացման համար, կարող են ձախողել այս հեղինակավոր մրցաշարի բացման արարողությունը Վարշավայում, եթե հանկարծ չստանան հավաստագիր, ըստ որի` մոտ օրերս կստանան իրենց աշխատավարձները: Ըստ պարբերականի ունեցած տեղեկությունների` մոտ 40 շինարարական բրիգադներ, որոնք կառուցել են Վարշավայի Ազգային մարզադաշտը, դեռ աշխատավարձ չեն ստացել, ուստի ցանկանում են ստանալ հավաստագիր աշխատավարձների ստացման վերաբերյալ, հակառակ դեպքում` կձախողեն "ԵՎՐՈ 2012"-ի բացման արարողությունը: Հաղոդրվում է, որ եթե հանկարծ հավաստագիր չտրվեց շինարարական բրիգադներին, ապա մոտ 6.000 շինարարներ կարող են բողոքի ակցիաներ անցկացնել, որը, անկասկած, իր ազդեցությունը կունենա ինչպես "ԵՎՐՈ 2012"-ի բացման, այնպես էլ ընթացքի ու փակման վրա: Սպասվում է, որ այս խնդրի լուծումը կտրվի այսօրվա ընթացքում` "ԵՎՐՈ 2012"-ի պաշտոնական բացումից 3 օր առաջ:
| |
|
Total comments: 0 | |