17:45 "Շիրակն" արդեն մարզիչ ունի | |
![]() Վարդան Բիչախչյանը, ով երկար տարիներ ելույթ է ունեցել հենց "Շիրակում", այս մրցաշրջանում գլխավորում էր "Շիրակ-2" ակումբը, որը Հայաստանի առաջին խմբի ընթացիկ առաջնությունում ընթանում է 2-րդ հորիզոնականում։ Վարդան Բիչախչյանին օգնելու են Ֆելիքս Խոջոյանը ու Արթուր Հովհաննիսյանը, ովքեր արդեն աշխատում էին "Շիրակի" մարզչական շտաբում։ Իսկ ահա "Շիրակ-2" թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Հովհաննես Դեմիրճյանը, ով ևս երկար տարիներ հանդես է եկել "Շիրակի" կազմում և միայն անցած տարի է ավարտել իր մրցելույթները։ Հայ ֆուտբոլասերներին հիշեցնենք, որ նախորդ շաբաթ "Շիրակը" պաշտոնանկ արեց Սամվել Պետրոսյանին, ով ձմռանն էր գլխավորել Գյումրիի թիմը։ | |
|
Total comments: 0 | |