09:10 "Շիրակը" առաջ է պոկվում | |
Նոյեմբերի 21-ին էլ կայացել են Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրից հետաձգված 3 հանդիպումներ: Օրվա գլխավոր մենամարտում հետնապահ "Բանանցը" ընդունել էր առաջատարների շարքում ընթացող "Միկային": Թեև հանդիպման հաշիվը խաղի արդեն 10-րդ րոպեին բացել են հյուրերը, սակայն հանդիպման ավարտին մոտ էլ "Բանանցի" խաղացողները Արտակ Դաշյանի գոլի շնորհիվ կարողացել են փրկել խաղը` այն ավարտելով իրենց համար ձեռնտու ոչ-ոքի` 1-1 հաշվով: Տուրի մյուս խաղերում Դիլիջանի "Իմպուլսը" կարողացել է սեփական հարկի տակ խոշոր` 3-0 հաշվով հաղթել "Գանձասարին", իսկ ահա երկրի բազմակի չեմպիոն "Փյունիկը" սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվել է արդեն գրեթե չեմպիոն հռչակված "Շիրակին":
| |
|
Total comments: 0 | |