07:10 "Շիրակը" կխաղա եզրափակչում | |
Գյումրիի "Շիրակի" ֆուտբոլիստները
համոզիչ ռևանշի հասնելով Երևանի "Ուլիսի" նկատմամբ` 12-ամյա ընդմիջումից հետո
կրկին, արդեն 4-րդ անգամ իրենց պատմության մեջ իրավունք ստացան Հայաստանի գավաթի եզրափակչում պայքարելու պատվավոր
մրցանակի համար: "Ուլիսի" նկատմամբ տոնած հաղթանակը գավաթի մրցաշարերում
"Շիրակի" հոբելյանական` 50-րդն էր, որը թիմին եզրափակչի ուղեգիր
պարգևեց: "Շիրակը" 10-րդ անգամ էր հանդես գալիս ՀՀ գավաթի կիսաեզրափակչում, ընդ որում 1992-1996թթ. գյումրեցիները մշտապես այդ փուլի մասնակիցներն են եղել: Նախկինում 1993, 1994 և 1999թթ. գյումրեցիներին հաջողվել է հաղթահարել կիսաեզրափակչի արգելքն ու խաղալ եզրափակչում: 6 անգամ "Շիրակը" գավաթի համար պայքարն ավարտել է կիսաեզրափակիչ փուլում: "Ուլիսը"
3-րդ անգամ էր հանդես գալիս կիսաեզրափակչում: Նախորդ 2
խաղարկություններում ուլիսցիներին չէր հաջողվել հաղթահարել "Փյունիկի"
դիմադրությունը: 2009թ. փյունիկցիները հաղթել են երկու խաղերում էլ` 3-1,
1-0: Հաջորդ տարի պատմությունը կրկնվեց: Եվ ահա եզրափակիչ հասնելու ուլիսցիների 3-րդ
փորձն էլ անհաջողության մատնվեց: Նշենք, որ մինչև "Շիրակի" հետ
կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը "Ուլիսի" դարպասապահ Վլադիմիր Մալկովը
դարպասն անառիկ էր պահել ողջ գավաթային մրցաշարի ընթացքում: Միայն
պատասխան հանդիպման 30-րդ րոպեին շիրակցի Հովհաննես Գրիգորյանին վերջապես
հաջողվեց խոցել Մալկովի դարպասը, որը մինչ այդ 299 րոպե շարունակ գոլ բաց
չէր թողել: Եզրափակչում թիմը մրցելու է Երևանի "Միկայի" հետ։ Նշենք նաև, որ եզրափակիչը նախատեսված է մայիսի 11-ին, Երևանի Վազգան Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտում։
| |
|
Total comments: 0 | |