Home » 2011 » Հուլիս » 10 » "Շիրակը" մնաց առանց մարզչի
07:51
"Շիրակը" մնաց առանց մարզչի

 Գյումրիի "Շիրակի" գլխավոր մարզիչ, վաստակավոր ֆուտբոլային մասնագետ Սամվել Պետրոսյանը պաշտոնանկ է արվել. այս մասին հայտնում է շիրակցիների պաշտոնական կայքը։ Ակումբի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել փորձառու մասնագետին վերջին ամիսներին կատարած բեղուն աշխատանքի համար՝ հիշեցնելով, որ հենց Պետրոսյանի գլխավորությամբ թիմը երկարատև ընդմիջումից հետո այս տարի դուրս եկավ Հայաստանի գավաթի եզրափակիչ։
Առաջիկա օրերին հայտնի կդառնա "Շիրակի" նոր գլխավոր մարզչի անունը։
Հիշեցնենք, որ Սամվել Պետրոսյանը "Շիրակը" գլխավորեց նախորդ մրցաշրջանի ավարտից հետո։ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին գլխավոր մարզչի գլխավորությամբ գյումրեցիները Հայաստանի առաջնության առաջին կեսից հետո 13 միավորով ընթանում էին 6-րդ հորիզոնականում։

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0