22:46 Շուտով կհայտնեն դարպասապահի անունը | |
Ըստ բրիտանական թերթերի տեղեկացման` անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գործադիր տնօրեն
Դևիդ Ժիլը
հայտնել է, որ շուտով "մանկունիական" ակումբը կհայտարարի նոր դարպասապահի հետ պայմանգիր կնքելու մասին, ով կփոխարինի հոլանդացի լեգենդար դարպասապահ Էդվին Վան դեր Սարին: Հիշեցնենք, որ հոլանդացին "Օլդ Թրաֆֆորդ" էր տեղափոխվել 2005թ.-ին "Ֆուլհեմից" և մինչև օրս Սըր Ալեքս
Ֆերգյուսոնի մոտ դարպասապահի խնդիր
չէր առաջացել: Բայց 40-ամյա հոլանդացին ավարտում է կարիերան և մարզչական շտաբը
ստիպված նրան փոխարինող է փնտրում: Լուրեր էին պտտվում, որ "Յունայթեդ" են տեղափոխվելու "Այաքսից" Մարտին Ստեկելենբուրգը, Մադրիդի "Ատլետիկոյից"
Դավիդ դե Խեան, "Շալկե 04" ակումբից Մանուել Նոյերը: Սակայն այս լուրերից ոչ մեկը պաշտոնապես չհաստատվեց: Այնուամենայնիվ մոտ օրերս "կարմիր սատանաները" կհայտարարեն նոր դարպասապահի հետ պայմանագիր ստորագրելու մասին: "Մենք գիտենք, թե ինչպիսի դարպասապահ է մեզ պետք
և նրան
ձեռք բերելու լավ շանսեր ունենք: Վստահ եմ, որ շուտով
գործարքը կկայանա: Վերջին 12 ամիսներին խոսակցություններ էին պտտվում Եվրոպայի առաջատար դարպասապահների մասին, որ նրանք տեղափոխվելու են մեզ մոտ: Բայց որոշումն արդեն
կայացված է, և տրանսֆերը շուտով կկայանա",-Ժիլի խոսքերն է մեջբերել Sky Sports սպորտային գործակալությունը:
| |
|
Total comments: 0 | |