 Ինչպես տեղեկացնում է ամերիկյան Life Sports հանրահայտ կայքը, Լոնդոնի "Արսենալի" ռուս կիսապաշտպան Անդրեյ Արշավինը կարող է փոխանակվել թուրքական "Գալաթասարայի" խաղացող Արդա Թուրանի հետ: Ավելին, եթե գործարքը տեղի ունենա, ապա զինագործները ևս 8 մլն եվրո կստանան: Ինչպես տեղեկացրել է աղբյուրին ռուս գործակալներից մեկը, ակումբների միջև ծավալված քննարկումներն արդեն ավարտական փուլում են: "Սկզբում Վենգերը դեմ էր Արշավինի Թուրքիա տեղափոխմանը, բայց երբ թուրքերը համաձայնեցին իրենց ավագին` Թուրանին էլ ներառել տրանսֆերի մեջ, Վենգերը միանգամից համաձայնվեց: Ամենայն հավանականությամբ Թուրանին Վենգերը դիտարկում է որպես Ֆաբրեգասի արժանի փոխարինողի",-ասել է գործակալը:
|