Home » 2012 » Հունիս » 17 » Շշուկներ կան Եվրոպայում. Մաս 1
07:43
Շշուկներ կան Եվրոպայում. Մաս 1
 Այս անգամ մենք մեր նվիրյալ ընթերցողներին կներկայացնենք վերջին շրջանում Եվրոպայում տարածված տրանսֆերային շշուկների մասին, կանդրադառնանք բոլոր հնարավոր տրանսֆերներին ու կմեկնաբանենք, թե որքան այս կամ այն շշուկը կարող է նաև մոտակա օրերին իրականություն դառնալ: Դե ուրեմն սկսեցինք. հետևե՛ք մեր օրինակին:
*** Իսպանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզչի առաջին օգնական Պակո Հիմենեսը պատմել է, որ Իտալիա-Խորվաթիա խաղի ժամանակ խորվաթ ֆուտբոլիստ Լուկա Մոդրիչի խաղին հետևել են կատալոնական "Բարսելոնայի" սկաուտները, ովքեր լի տպավորություններով են վերադարձել Իսպանիա: Սպասվում է, որ "Բարսելոնան" կփորձի մոտ ժամանակներս գնել խաղացողին:
Կարծիք. Թե ո՞ւմ փոխարեն կխաղա Լուկա Մոդրիչը "Բարսելոնայում", դժվար է գուշակել, ինչպես և տրանսֆերի իրականացումը:
*** Մադրիդի "Ռեալի" երիտասարդական թիմի առաջատար Խոսելուն հետաքրքրել է Արսեն Վենգերին, և ահա այժմ "Արսենալը" կփորձի ձեռք բերել 22-ամյա տաղանդավոր հարձակվողին, ով այդպես էլ հնարավորություն չի ստանում Ժոզե Մոուրինյոյի կողմից:
Կարծիք. Իհարկե, Խոսելուն տաղանդավոր երիտասարդ է, բայց "Արսենալը" նման խաղացողի կարիք ընդհանրապես չի զգում:
*** Իսպանական "Խետաֆեի" փորձառու պաշտպան Կատա Դիասը օրերս միացավ Մադրիդի "Ատլետիկոյին" և թիմի հետ 2-ամյա պայմանագիր կնքեց: 32-ամյա խաղացողի համար "ծովայինների" ղեկավարությունը վճարել է շուրջ 1 մլն եվրո փոխհատուցում:
Կարծիք. Դժվար է հավատալ, որ Դիեգո Սիմիոնեն փորձում է ծերացնել "Ատլետիկոն", բայց նախ Էմրե, ապա Կատա Դիաս և....:
*** Լոնդոնի "Արսենալի" 32-ամյա պաշտպան Սեբաստիան Սքիլաչչին կարող է հեռանալ "զինագործների" թիմից: Խաղացողի հետ կնքված համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2013թ.-ը, սակայն կողմերը կարող են չեզոքացնել այն, քանի որ ֆուտբոլիստն այլևս չի հետաքրքրում Արսեն Վենգերին: Թե որտեղ կհայտնվի 32-ամյա խաղացողը, դժվար է գուշակել, գո՞ւցե ֆրանսիական "Բաստիա":
Կարծիք. Զարմանալ կարելի է, թե ինչու ժամանակին "Արսենալը" գնեց այս խաղացողին: Երբեք չես հասկանա Արսեն Վենգերին:
*** Մադրիդի "Ռեալի" իսպանացի պաշտպանը` Ռաուլ Ալբիոլը, կարող է կարիերան շարունակել Իսպանիայի սահմաններից հեռու Իտալիայում, որտեղ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է մայրաքաղաքային "Ռոման": Արդեն նշվում է, որ խաղացողը տվել է իր համաձայնությունը Զդենեկ Զեմանի թիմ տեղափոխվելու հարցում և անհամբեր սպասում է "ԵՎՐՈ 2012"-ի ավարտին:
Կարծիք. Վերջին շրջանում Մադրիդի "Ռեալում" այս խաղացողը գրեթե ոչ մի խաղի չմասնակցեց, և տրանսֆերը հավանական է:
*** Լոնդոնյան "Չելսին" կփորձի այս ամռանը թիմ հրավիրել իտալական "Ինտերի" բազիլացի պաշտպան Մայկոնին, ով իր հերթին ցանկանում է հեռանալ Իտալիայից: Ըստ որոշ աղբյուրների` "Չելսին" պատրաստ է խաղացողի համար շուրջ 10 մլն եվրո վճարել:
Կարծիք. Եթե Մայկոնը հեռանա "Ինտերից", ապա ընստ երևույթին կտեղափոխվի միայն Մադրիդի "Ռեալ", քանի որ.... Դե գիտեք:
*** Մադրիդի "Ռեալը" կփորձի այս ամռանը ուժեղանալ ոչ միայն բրազիլացի հարձակվողական ոճի պաշտպան Լուկաս Մոուրով, այլ նաև Դավդ Սիլվայով: Ըստ որոշ աղբյուրների` Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ավելացնել թիմում իսպանացիների քանակը:
Կարծիք. Իհարկե, Դավիդ Սիլվան լավ խաղացող է, բայց թիմում կան Կակայի ու Մեսութ Օզիլի պես խաղացողներ, և դժվար թե:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 499 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0