12:29 Շշուկներ կան Եվրոպայում. Մաս 2 | |
![]() *** Ըստ ֆրանսիական աղբյուրների` "Սոշոն" պայմանագիր է կնքել Ֆրանսիայի ազգային ընտրանու երբեմնի պաշտպան Լիլիան Թյուրամի որդու` 15-ամյա Մարկուսի հետ: Նշվում է, որ տղան բավական տաղանդավոր է և դեռևս կմարզվի թիմի ակադեմիայում: Կարծիք. Ինչ խոսք, միայն ուրախանալ կարելի է, որ որդիները շարունակում են հայրերի կիսատ թողած աշխատանքը` ֆուտբոլը: *** Անգլիական "Լիվերպուլը" հետաքրքրվում է "Սոունսի" կիսապաշտպան Գիլվի Թոր Սիգուրդսսոնի ծառայություններով: Արդյո՞ք գերմանական "Վոլֆսբուրգին" պատկանող խաղացողը կհամալրի մերսիսայդյան թիմը, հայտնի կդառնա միայն մոտակա օրերին: Կարծիք. Ամենայն հավանականությամբ, "Լիվերպուլի" նորանշանակ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ամեն ինչ կանի, իր իսկ նախկին թիմի առաջատար խաղացողին "Լիվերպուլ" բերելու համար: Անգամ կվճարի ավելի քան 10 մլն ֆունտ փոխհատուցում: *** Ըստ ֆրանսիական աղբյուրների` գերմանական "Հաննովերը" պայմանագիր է ստորագրել բրազիլացի 25-ամյա կենտրոնական կիսապաշտպան Տրևիզոն Ֆելիպեի հետ, ով խաղում էր բելգիական "Ստանդարտում": Այս տրանսֆերի արժեքը 2 մլն եվրո է եղել: Կարծիք. «Եթե ամեն ինչ ինձ համար բարեհաջող ընթանա, ես կկարողանամ խաղանալ նաև եվրոպական այլ թիմերում»,- ասել է ֆուտբոլիստը: Մի՞թե անհրաժեշտ է նմանօրինակ խաղացողներին գնել և դարձնել առաջատար, իսկ հետո վաճառել այլ թիմերի: *** Բրազիլական "Սանթոսի" կիսապաշտպան Գանսոն հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Բրազիլիայից և դեռ երկար տարիներ է ցանկանում հանդես գալ հենց "Սանթոսի" կազմում: Ֆուտբոլիստը նշել է, որ իր համար էլ ավելի կարևոր է անձնական երջանկությունը, քան թե փողը: Հարկ է նշել, որ Գանսոն մինչև 2015թ.-ը գործող երկկողմ պայմանագիր ունի "Սանթոսի" հետ: Կարծիք. Թե՛ Գանսոն, թե՛ Նեյմարը վստահորեն կհայտնվեն Եվրոպայում, սակայն ոչ շուտ քան 2014թ.-ից հետո: Սա հաստատ է: *** Անգլիական "Լիվերպուլի" և իտալական "Ինտերի" նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիստեսը մոտ ժամանակներս կարող է կրկին վերադառնալ ֆուտբոլային բնագավառ: 52-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրվում է "Սամպդորիան": Կարծիք. Իհարկե, Ռաֆա Բենիտեսը հոյակապ մասնագետ է, սակայն Իտալիայում չի կարողանում հարմարվել: Գո՞ւցե Անգլիա: *** Անգլիական "Մանչեսթեր Սիթին" ամենայն հավանականությամբ համաձայնվել է իտալական "Ինտերին" վաճառել իր եզրային սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովին, ում համար արդեն հիմա առաջարկվում է 10 մլն եվրո տրանսֆերային փոխհատուցում: Կարծիք. Ալեքսանդր Կոլարովը լավ խաղացող է, ով կվերգտնի իր խաղը հենց իտալական "Ա Սերիայում": "Ինտերը" ճիշտ կանի: *** Մադրիդի "Ռեալի" արգենտինացի հարձակվող Գոնզալո Հիգուայինը վստահեցրել է "Արքայական ակումբի" երկրպագուներին, որ հաջորդ մրցաշրջանում էլ ինքը կկրի մադրիդցիների մարզաշապիկը, քանի որ դեռևս իր երազանքին չի հասել "Ռեալի" հետ: Կարծիք. Եթե հաջորդ մրցաշրջանում էլ խաղացողը չխաղա մեկնարակային կազմում, ապա հաստատապես կհեռանա թիմից: *** Իսպանական "Վալենսիան" որոշել է նոր 5-ամյա պայմանագիր առաջարկել թիմի 27-ամյա հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին, ում աշխատավարձը, համաձայն նոր պայմանագրի` զգալիորեն բարձրացել է: Խաղացողը տարեկան շուրջ 7 մլն եվրո կստանա: Կարծիք. Ափսոս, որ այժմ ֆուտբոլիստը չի մասնակցում "ԵՎՐՈ 2012"-ին, այլապես նրա տրանսֆերային արժեքն ավելին կլիներ: | |
|
Total comments: 0 | |