23:41 Շշուկներ կան Եվրոպայում. Մաս 3 | |
![]() *** Ըստ իտալական ԶԼՄ-ների` բարզիլացի Կական կարող է վերադառնալ իր նախկին ակումբ` "Միլան", որտեղ նրան սպասում են թե՛ թիմի երկրպագուները, թե՛ ակումբի ղեկավարությունը: 30-ամյա խաղացողը, ով վաղուց արդեն Մադրիդի "Ռեալի" հիմնական կազմի խաղացող չէ, անցած մրցաշրջանում մանակցել է 27 հանդիպման` դառնալով` 7 գոլային փոխանցման և 5 գոլի հեղինակ: Կարծիք. Գուցե Կական Եվրոպայում արդեն էլ ասելիք չունի՞: Իհարկե, տաղանդավոր տղա է, բայց իր ժամանակն արդեն անցել է: *** Իսպանիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն օրերս երկարաձգել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ գործող պայմանագիրը ևս 2 տարով, և այսուհետև այն կգործի մինչև 2014թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության ավարտը: Կարծիք. Իսպանացի մասնագետին այս կերպ փորձում են ցույց տալ, որ վստահում են` անկախ "ԵՎՐՈ 2012"-ի արդյունքներից: *** Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` Լոնդոնի "Արսենալը" իր առաջատար Ռոբին վան Պերսիի համար հստակ փոխհատուցման գին է սահմանել. ֆուտբոլիստին գնել ցանկացողները պետք է վճարեն առնվազն 30 մլն ֆունտ: Հոլանդացին, ով ներկա պահին թիմում ստանում է 130 հազար ֆունտ աշխատավարձ, ցանկանում է նոր թիմում ստանալ 2 անգամ ավելին` մոտ 250 հազար ֆունտ: Կարծիք. Իհարկե, նմանօրինակ գումարներ կարող է առաջարկել միայն "Մանչեսթեր Սիթին", այլ ոչ թե Թուրինի "Յունեվթուսը": *** Լոնդոնյան "Չելսիի" անգլիացի հարձակվող Դանիել Սթարիջը կարող է մոտ օրերին հեռանալ ներկա թիմից, քանի որ 22-ամյա խաղացողը չի կարողանում շահել նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյի վստահությունը: Հենց իտալացի մարզչի "մեղքով" է, որ այժմ ֆուտբոլիստը չի հրավիրվել Անգլիայի ազգային հավաքական, որը այժմ մասնակցում է "ԵՎՐՈ 2012"-ին: Կարծիք. Ֆուտբոլիստի տրանսֆերն այսօր արժե շուրջ 15 մլն ֆունտ, իսկ թե որ թիմը կվճարի այդքան, դժվար է հստակորեն ասել: *** Խորվաթիայի ազգային ընտրանու հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով ուղղակիորեն փայլուն է հանդես գալիս "ԵՎՐՈ 2012"-ի ժամանակ, հայտնվել է կատալոնական "Բարսելոնայի" ուշադրության կենտրոնում: Ավելին` 26-ամյա խաղացողի համար ակումբի ղեկավարությունը պատրաստ է գերմանական "Վոլֆսբուրգին", որին պատկանում է տղան, 20 մլն եվրո փոխհատուցում վճարել: Կարծիք. Օրերս լուրեր էին տարածվել, թե Մոսկվայի "Լոկոմոտիվը" ցանկանում է շուրջ 14 մլն եվրոյով ձեռք բերել տաղանդավոր խաղացողին: Գուցե դա է այս լուրի հիմքը հանդիսացել, որպեսզի զգալիորեն բարձրանա Մարիո Մանջուկիչի տրանսֆերի գինը: | |
|
Total comments: 0 | |