19:19 Շշուկներ կան Եվրոպայում. Մաս 4 | |
![]() *** Գերմանական "Վոլֆսբուրգ" ակումբն այսօր հայտարարել է, որ թիմի կազմը համալրել է "Հաննովերի" պաշտպան Էմմանուել Պոգատեցով: Ռուսական "Սպարտակի" նախկին խաղացողի հետ կնքվել է մինչև 2015թ.-ը գործող երկկողմ պայմանագիր: Կարծիք. Ասում են` տաշած քարը գետնին չի մնա: Եթե "Սպարտակին" նա պետք չէ, ապա կգտնվի ավելի լավ ու հայտնի թիմ: *** Անգլիական "Վեսթ Հեմ" ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ թիմը 3 տարվա պայմանագիր է ստորագրել Սենեգալի ազգային ընտրանու կիսապաշտպան Մոհամեդ Դիամեի հետ: "Ուիգանի" նախկին խաղացողը թիմին կմիանա հուլիսի 1-ին: Կարծիք. Վերջին շրջանում "Վեսթ Հեմն" անընդհատ ձեռքբերումներ է ունենում. թիմը ցանկանում է լավագույնս ելույթ ունենալ: *** "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ դարպասապահ Թոմաշ Կուշչակը, հոգնելով պահեստայինի դերից, որոշել էր հեռանալ թիմից: Եվ ահա արդեն այսօր հայտնի է դարձել, որ հաջորդ մրցաշրջանում լեհ դարպասապահը կպաշտպանի "Չեմպիոնշիփի" ներկայացուցիչ "Բրայթոնի" դարպասը: Ազատ գործակալի կարգավիճակ ստացած Կուշչակի հետ 2-ամյա պայմանագիր է կնքվել: Կարծիք. Կորցնելով լեհ դարպասապահին` "Մանչեսթեր Յունայթեդը" իրականում ոչ մի կորուստ էլ չունեցավ. չէ՞ որ ներկայումս թիմի դարպասն են պաշտպանում դանիացի Անդրեաս Լինդեգարդն ու իսպանացի անմշակ ադամանդ Դավիդ դե Խեան: *** Իտալական "Միլանը" օրերս բավական հաջող գնում է կատարել` թիմ վերադարձնելով "Կիևոյի" կազմում իր մասին բարձր հայտարարած 23-ամյա պաշտպան Ֆրանչեսկո Աչերբիին: Երիտասարդ պաշտպանի հետ 5 տարվա պայմանագիր է կնքվել: Կարծիք. Ամենայն հավանականությամբ, երիտասարդ այս խաղացողը կդառնա Ալեսսանդրո Նեստայի արժանի հետնորդը: *** Ֆրանսիական "Սոշոյի" և Ֆրանսիայի ազգային ընտրանու 24-ամյա խաղացող Մարվեն Մարտենն օրերս արդեն պաշտոնապես տեղափոխվել է "Լիլլ": Խաղացողը հայտարարել է, որ նոր թիմ ընտրելիս խորհուրդ է հարցրել ազգային ընտրանու խաղացողներից: Կարծիք. Այս տղան բավական լավ ապագա կունենա հենց "Լիլլ" ակումբում, որը փորձում էր Էդեն Ազարին փոխարինող գտնել: *** "Նապոլիի" պաշտպան Մաթիաս Սիլվեստրն արդեն իսկ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական "Ինտերի" ղեկավարության հետ և շուրջ 11 մլն եվրո տրանսֆերային փոխհատուցման դիմաց կհամալրի "Ներաձուրիների" շարքերը: Կարծիք. Այս կերպ "Ինտերը" փորձում է զգալիորեն երիտասարդացնել թիմի պաշտպանությունը, որը բավականաչափ ծեր էր: | |
|
Total comments: 0 | |