Մյունխենի "Բավարիայի" և Գերմանիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Բաստյան Շվայնշտայգերը վստահ է, որ իր ակումբը, որտեղ հանդես է գալիս արդեն երկար տարիներ, միանշանակ բոլոր առումներով գերազանցում է Դորտմունդի "Բորուսիային": Հեղինակավոր Kicker պարբերականը մեջբերում է գերմանացի կիսապաշտպանի խոսքերը. "Մենք գտենք, որ "Բորուսիան" լավ ակումբ է, սակայն ես վստահ եմ, որ մենք նրանիս ուժեղ ենք: Ամեն ինչ կախված է մեզնից. եթե լավ ենք հանդես գալիս, ոլորին էլ հաղթում ենք, իսկ եթե խաղի ընթացքում վրիպումներ ենք անում, վերջում շատ ենք տուժում: "Բավարիան" կարող է հիանալի խաղալ ինչպես "Բունդեսլիգայում", այնպես էլ եվրոպական ցանկացած մրցաշարում":
|