Մյունխենի "Բավարիայի" գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը վնասվածք է ստացել "Նապոլիի" դեմ կայացած հանդիպման ժամանակ և, ըստ նախնական կանխատեսումների, խաղադաշտ դուրս չի գա մոտ 6 շաբաթ: Այսպիսով` մյունխենցիները կորցրին իրենց առաջատարներից մեկին, ով չի կարողանա օգնել նաև Գերմանիայի ազգային հավաքականին ընկերական հանդիպումների ժամանակ:
|