06:17 Սիլվա. "Վիդիչն է լավագույնը" | |
Իտալական "Միլանի" բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո
Սիլվան Goal.com հանրահայտ կայքի լրագրողին ասել
է, որ իրեն չի համարում
աշխարհի լավագույն պաշտպանը, իսկ Իտալիայի առաջնությունում էլ հաղթանակի հասնելու համար
շնորհակալություն է հայտնել թիմի հարձակման գծին. "Ես չեմ սիրում խոսել
իմ ձեռքբերումների մասին, ինձ ավելի
հաճելի է ուրիշներին գովելը: Հաղթանակում բոլորն
իրենց լուման
են ներդրել, հատկապես հարձակվողները: Իսկ ինչ վերաբերում է ինձ, կարող եմ ասել, որ սկսել
եմ ավելի
լավ խաղալ: Մինչև 40 տարեկան կցանկանայի խաղալ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ինձ լավագույնն են համարում իմ դիրքում: Բայց ինձ համար լավագույնը "Մանչեսթեր Յունայթեդից"
Նեմանյա Վիդիչն
է":
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Սիլվան "Ա սերիայում" 32 հանդիպում է անցկացրել և խփել է մեկ գնդակ:
| |
|
Total comments: 0 | |