Home » 2012 » Հուլիս » 31 » Սիլվան վիրավորված է "Միլանից" և իրեն ապրանք է համարում
23:08
Սիլվան վիրավորված է "Միլանից" և իրեն ապրանք է համարում
 Արդեն ֆրանսիական "ՊՍԺ" տեղափոխված բրազիլացի կենտրոնական պաշտպան Տիագո Սիլվան հերթական անգամ լրագրողներին խոստովանել է, որ Ֆրանսիա տեղափոխվելու միտք երբեք չի ունեցել և մեծ սիրով է խաղացել "Միլանի" կազմում: "Ես բոլորին ասել էի, որ ցանկանում եմ մնալ "Միլանում" այնքան ժամանակ, մինչև ավարտվեր պայմանագիրս: Երբ "ՊՍԺ"-ի տնօրեն Լեոնարդոն զանգահարեց ինձ ու ասաց, որ երկու կողմերի բանակցությունները վերականգնվել են, ես ապշեցի, քիչ էր մնում խելագարվեի: Խոսեցի նախ մեր թիմի ավագ Մասսիմո Ամբրոզինիի հետ, ասացի նրան, որ չեմ ցանկանում հեռանալ և ավելի լավ կլիներ, եթե շարունակեի ելույթներ ունենալ "Միլանում": Իհարկե, ինձ նաև հայտնի էր, որ թիմը ունի ֆինանսական խնդիրներ, սակայն չէի պատկերացնի, որ ինձ էլ կվաճառեն: Իմ տունը "Միլանում" էր, ես էլ սիրում էի հենց այդ թիմը: Ամեն դեպքում իմ շնորհիվ "Միլանը" լավ բիզնես արեց. գնեց ինձ 10 մլն եվրոյի դիմաց, սակայն վաճառեց 42 մլն-ով: Դա ինձ համար քիչ է ասել, թե վիրավորականն էր",- ասել է նա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 425 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0