Home » 2012 » Օգոստոս » 1 » Սիլվիո Բեռլուսկոնի. "Մի՛ տխրեք"
09:40
Սիլվիո Բեռլուսկոնի. "Մի՛ տխրեք"
 Իտալական "Միլանի" սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին այսօր էլ հայտարարել է, թե չի զղջում իր թիմի բրազիլացի 27-ամյա պաշտպան Տիագո Սիլվայի և շվեդ 31-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վաճառքի համար: "Նախապես մենք մտադիր չէինք վաճառել այդ երկու առաջատարներին, ավելին` մեկ անգամ էլ արդեն մերժել էինք "ՊՍԺ"-ի առաջարկը: Ֆրանսիացիները շարունակեցին պնդել, որ իրենց համար կարևոր են այդ խաղացողները, սկսեցին ճնշել մեզ վրա և մենք էլ, դիտարկելով գործարքի տնտեսական շահավետ կողմերը, ընդունեցինք այդ ոչ շատ ցանկալի որոշումը: Այդ երկու լավ ֆուտբոլիստների տրանսֆերից ստացված միջոցները կօգնեն մեզ չմտածել որևէ ֆինանսական խնդրի մասին մինչև 2015թ.-ը: Չեմ կարծում թե առանց շվեդ հարձակվողի մեր թիմի հարձակվողական ներուժը թուլացել է: Պաշտպանությունում կարող է գերանզանց գործել Աչերբին: Մենք դեռ հույսեր ունենք, որ կարող ենք նվաճել գալիք "Ա Սերիան", այնպես որ պետք չէ տխրել, սիրելի՛ երկրպագուներ",- ասել է "ռոսսոներիների" սեփականատերը:
   Հավելենք` նախկինում հայտնի էր դարձել, որ Իբրահիմովիչի ու Սիլվայի վաճառքի շնորհիվ թիմը տնտեսել է ավելի քան 108 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 393 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0