Home » 2011 » Սեպտեմբեր » 3 » "Սիոնը" տրանսֆերային խախտում է կատարել
13:16
"Սիոնը" տրանսֆերային խախտում է կատարել
 ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ շվեյցարական "Սիոնը" զրկվել է "Եվրոպայի լիգային" մասնակցելու իրավունքից տրանսֆերային արգելքը խախտելու համար: Նշվում է, որ նրա տեղը մրցաշարի խմբային փուլում կզբաղեցնի "Սելթիկը", որին շվեյցարական ակումբը դուրս էր թողել փլեյ-օֆֆում` մրցակցի նկատմամբ տոնելով ընդհանուր 3-1 հաշվով հաղթանակ: Բանը նրանումն է, որ "Սիոնը" երկու հանդիպումներում խաղադաշտ է դուրս բերել նորեկների՝ չնայած այն փաստին, որ ՈՒԵՖԱ-ն արգելել էր գրանցել նրանց: Այս որոշումը դեռ 2009թ.-ին էր ընդունվել, իսկ ուժի մեջ մտել էր այս տարվա հունվարին: ՈՒԵՖԱ-ն որոշել է պատժել "Սիոնին", որն իր հերթին պատրաստվում է բողոքարկել այս պատիժը:
Այսպիսով` I խմբում "Սելթիկը" կմրցի Մադրիդի "Ատլետիկոյի", իտալական "Ուդինեզեի" և "Ռենի" հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0