Ֆրանսիացի հայտնի հարձակվող Ջիբրիլ Սիսեն հունական "Պանաիտինայկոսից" տեղափոխվել է հռոմեական "Լացիո"` տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը: Ըստ նախնական տեղեկությունների` 29-ամյա հարձակվողի համար "Լացիոն" վճարել է շուրջ 6 մլն եվրո, իսկ խաղացողը Հռոմում տարեկան կվաստակի 2.1 մլն եվրո: Սիսեի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր: