Home » 2013 » Հունվար » 20 » Սիսսեին հեռացրել են "ՔՊՌ"-ից
09:54
Սիսսեին հեռացրել են "ՔՊՌ"-ից
 Անգլիական "ՔՊՌ"-ի ֆրանսիացի հանրահայտ հարձակվող Ջիբրիլ Սիսսեն էլ իր կարիերան կանցկացնի քաթարյան "Ալ-Գարաֆա" ակումբում, որի հետ անգլիական կողմը համաձայնագիր է ստորագրել մինչև այս մրցաշրջանի վերջը: Օրերս մամուլում ինֆորմացիա էր հայտնվել, թե քաթարյան ակումբը հետաքրքրվում է 31-ամյա ֆրանսիացու ծառայություններով, իսկ արդեն երեկ "ՔՊՌ"-ի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապը հաստատել էր շրջանառվող լուրերը. "Իրոք, Սիսսեն կխաղա "Ալ-Գարաֆա" ակումբում: Նա այնտեղ կխաղա վարձավճարային հիմունքներով, քանի որ մեր ակումբը դեռ պատրաստ չէ այդքան մեծ գումարներ վճարել մեր թիմի առաջատար խաղացողներին: Մենք փորձում ենք այդ քայլով զգալիորեն գումարներ տնտեսել խաղացողի աշխատավարձից":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 500 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0