11:33 Սիսսեն երջանիկ կլինի Անգլիայում | |
![]() "Երբ ես իմացա, որ անգլիական այս ակումբը հետաքրքրվում է ինձանով և ես կարող եմ այսքան տարի անց վերադառնալ Անգլիա, միանգամից համաձայնություն տվեցի, որպեսզի թիմերն արագորեն քննարկեն իմ տրանսֆերային փոխհատուցման չափը: Ես, ճիշտն ասած, վերջին ժամանակներս դժվար էի ընկնում "Լացիոյի" հիմնական կազմ, քանի որ թիմը խաղում էր մեկ հարձակվողով, իսկ ես ու Միրոսլավ Կլոզեն միաժամանակ շատ հազվադեպ էինք հայտնվում խաղադաշտում ու անվերջ պայքարում էինք մեկնարկային կազում տեղ գտնելու համար: Ես 8 գոլային փոխանցում էի կատարել, բայց, ավաղ, գոլերը քիչ էին: Ես կենտրոնական հարձակվողից Իտալիայում դարձել էի եզրային խաղացող, ինչն իմ սրտով չէր: Վերջապես, Տայե Տայվոյի հետ կխաղամ միևնույն թիմում, ինչպես ժամանակին խաղում էինք "Մարսելում": Թիմում են ընդգրկված նաև իմ ընկերներ Անտոն Ֆերդինանդն ու Շոն Ռայթ-Ֆիլիպսը, այսինքն` տխուր չեմ լինի Անգլիայում",- ասել է ֆուտբոլիստը: Հավելենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը "Լացիոյից" "ՔՊՌ" է տեղափոխվել դեկտեմբերի 31-ին 5 մլն եվրոյի դիմաց: | |
|
Total comments: 0 | |