10:31 "Սիթին" բարձրացրել է Սիլվայի աշխատավարձը | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիվան արդեն իսկ հաջորդ մրցաշրջանից սկսած կստանա ոչ թե շաբաթական 130 հազար ֆունտ աշխատավարձ, այլ 190 հազար, քանի որ "քաղաքային" ակումբի ղեկավարությունը որոշել է խաղացողի հաջող ելույթները գնահատել` շաբաթական ևս 60 հազար ֆունտ նրա աշխատավարձին ավելացնելով: Այս կերպ` Դավիդ Սիլվան հավասարվել է ակումբի ամենից բարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներին` Յայա Տուրեին, Սերխիո Ագուեռոյին ու Կառլոս Տևեսին: Հարկ է նշել, որ նախորդ մրցաշրջանում "Սիթիի" կազմում իսպանացին մասնակցել է 36 հանդիպման` դառնալով 6 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ, իսկ ահա Իսպանիայի ընտրանու հետ նվաճել է Եվրոպայի 2012թ.-ի ֆուտբոլի առաջնության չեմպիոնի կոչումը` դառնալով "ԵՎՐՈ 2012"-ի լավագույն խաղացողներից մեկը և իր ընտրանու շարժիչ ուժը:
Վերջերս նաև ինֆորմացիա էր տարածվել, թե "Սիթին" պատրաստ է խաղացողին նոր` 5 տարվա պայմանագիր առաջարկել` տարեկան 10.4 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձով, քանի որ իսպանացու ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է Մադրիդի "Ռեալը": | |
|
Total comments: 0 | |