08:10 "Սիթին" դեռ պատրաստ է գումարներ ծախսել | |
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարությունը դեռ պատրաստ է ավելի քան 60 մլն ֆունտ ստեռլինգ ծախսել այս վերջին օրերին թիմը նոր խաղացողներով համալրվելու համար: Այս պահին "քաղաքայինների" տրանսֆերային թիվ 1 նպատակը համարվում է հռոմեական "Ռոմայի" աստղ Դանիելե դե Ռոսսին, թեև վերջինս օրեր առաջ հայտարարեց, որ ոչ մի տեղ չի գնա իր սիրելի "Ռոմայից": Բացի այդ` Անգլիայի գործող չեմպիոնները արդեն գրեթե ձեռք են բերել "Սուոնսիի" հարձակվող Սքոթ Սինկլերին, իսկ եթե իտալացի 29-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը չկայանա, "Սիթին" պատրաստ է գնել "Բենֆիկայի" խաղացող Խավի Գարսիային, ում համար "քաղաքայինները" լրջորեն պատրաստ են շատ մեծ գումարներ ծախսել:
| |
|
Total comments: 0 | |