Ինչպես նշում է Sky Sport Italia հեռուստաընկերությունը, անգլիական "Մանչեսթեր Սիթին" մտադիր է թիմի կիսապաշտպանական գիծն
ուժեղացնել Իտալիայի ազգային հավաքականի և Հռոմի "Ռոմայի" հենակետային կիսապաշտպան
Դանիելե դե Ռոսսիի միջոցով: Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, անգլիական ակումբը մտադիր է դե
Ռոսսիին առաջարկել տարեկան 9 մլն եվրո աշխատավարձ, ինչն ավելի քան երկու
անգամ գերազանցում է "Ռոմայի" կազմում նրա ստացած տարեկան աշխատավարձին:
Հավելենք, որ Դանիելե դե Ռոսսիի պայմանագիրը "Ռոմայի" հետ ավարտվում է հաջորդ տարի, և
ակումբի նոր նախագահ Տոմաս դի Բենեդետոն օրերս հայտարարել էր, որ ակումբի
ղեկավարությունը մտադիր է երկարաձգել կիսապաշտպանի հետ գործող պայմանագիրը, սակայն առայժմ ֆուտբոլիստը որևէ առաջարկություն չի ստացել:
|