20:35 "Սիթին" գրեթե 1 մլրդ ֆունտ է ծախսել | |
Ինչպես հայտնում են անգլիական հայտնի ԶԼՄ-ները, "Մանչեսթեր Սիթիի" սեփականատեր շեյխ Մանսուրը, ով թիմը գնել է 2008թ.-ին, արդեն 930.4 մլն ֆունտ ստեռլինգ է ծախսել վերջին երեք մրցաշրջանների ընթացքում: Հաղորդվում է, որ միայն 565.1 մլն ֆունտ շեյխ Մասնուրն իր սեփական կարողություններից է օգտագործել: Հետաքրքիր է, որ թիմի ֆուտբոլիստների աշխատավարձն ավելի շատ է եղել, քան վերջիններիցս ստացած եկամուտները` 390 մլն ֆունտը 365.3 մլն-ի դիմաց: Բացի այդ` պետք չէ մոռանալ, որ "Մանչեսթեր Սիթին" առատորեն ծախսում է նաև թե՛ ամառային, թե՛ ձմեռային տրանսֆերային պատուհանների ժամանակ` աստղաբաշխական գումարներով գնելով նորանոր ֆուտբոլային աստղերի:
| |
|
Total comments: 0 | |