Home » 2012»Օգոստոս»18 » "Սիթին" կիրառում է "Բարսելոնայի" ֆինանսական ոճը
10:09
"Սիթին" կիրառում է "Բարսելոնայի" ֆինանսական ոճը
Երեկ Անգլիայի չեմպիոն "Մանչեսթեր Սիթին" բավական հետաքրքիր մի հայտարարություն արեց. թիմի գործադիր տնօրեն է նշանակվել կատալոնական "Բարսելոնայի" նախկին փոխնախագահ Ֆեռան Սորիանոն: Կատալոնացի 45-ամյա մասնագետը այդ կարևոր պաշտոնում փոխարինելու է օրերս "քաղաքայինների" համակարգից հեռացած Ջոն Մաքբիթին: Ըստ բրիտանական մամուլի` 2003-2008թթ.-ին կատալոնական թիմին մեծ ֆինանսական հաջողություններ բերած մասնագետից ակնկալվում է նպաստել "Սիթիի"` համաշխարհային գովազդային և մարքեթինգային շուկայում ֆինանսական գործունեության զգալի բարելավմանը: