07:49 "Սիթին" կփորձի իրենով անել Վիդիչին | |
Թեև անգլիական "Մանչեսթեր Սիթին" բավական թվով լավ պաշտպաններ ունի, սակայն թիմը պատրաստ է շուրջ 40 մլն եվրո վճարել իր համաքաղաքային թիմում հանդես եկող սերբ սուպերպաշտպան Նեմանյա Վիդիչի համար: Ըստ հանրահայտ 4-4-2.com կայքի ունեցած տվյալների՝ "Յունայթեդի" աղմկոտ հարևաններն արդեն պաշտոնական առաջարկով դիմել են "Կարմիր սատանաներին"՝ 29-ամյա Վիդիչի համար առաջարկելով 38 մլն եվրո: Իր հերթին Վիդիչին առաջարկվում է 4-ամյա պայմանագիր տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձով: Ամեն դեպքում դեռևս ոչինչ պարզ չէ այս տրանսֆերի հարցով, քանի որ ո՛չ "Յունայթեդը", ո՛չ էլ Վիդիչը չեն պատասխանել "Սիթիին":
| |
|
Total comments: 2 | |
| |