20:22 "Սիթին" մերժեց "Կորինտիանսին" | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթին" երեկ մերժել է բրազիլական "Կորինտիանսի" պատմության մեջ ռեկորդային՝ 40 միլիոնանոց առաջարկը, որը բրազիլացիները որպես փոխհատուցում էին դիտարկում Կառլոս Տևեսի համար: Այս հինգ տարում, ինչ Տևեսը խաղում է Եվրոպայում, "Կորինտիանսի" ղեկավարները կարողացել են այսքան գումար հավաքել իրենց նախկին աստղին վերադարձնելու համար: Սակայն "քաղաքաբնակների" ղեկավարությունը մերժել է "Կորինտիանսին"՝ նշելով, որ իրենք չեն ցանկանում այդքան բաղձալի "Չեմպիոնների լիգայից" առաջ կորցնել Կառլոսի պես խաղացողի: Վերջում հիշեցնենք, որ Տևեսն արդեն մեկ տարի է, ինչ շեշտում է, որ հոգնել է Եվրոպայից ու ցանկանում է Հարավային Ամերիկա վերադառնալ: Թե ինչ զարգացումներ են սպասվում ապագայում, դժվար է կանխագուշակել, քանի որ "Սիթին" էլ իր հերթին այդքան գումարով կարող է գնել Դավիդ Վիլյային, ում "Բարսելոնան" տրանսֆերի է հանել Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելուց հետո:
| |
|
Total comments: 0 | |